Լուծումներ

Նախագծում

ՍՊԸ տեխնիկական անձնակազմն իր արտադրատեսակների յուրօրինակ լուծումները գտնում է թիմային քննարկումների արդյունքում՝ ուսումնասիրելով տվյալ ոլորտի առաջատարների փորձը: Յուրաքանչյուր նոր արտադրատեսակի նախագծմանն ու ստեղծմանը թիմի մոտեցումները ստեղծագործական են և ուղղված են մետաղական թիթեղից արվեստի գործ ստանալուն: Մենք հպարտանում ենք նոր լուծումներով, քանի որ դրանք գնահատում են նաև մեր հաճախորդները: Ձևավորված լուծումներով չբավարարվելով, ընկերության ինժեներները պարբերաբար վերանայում և կատարելագործում են արտադրատեսականու կառուցվածքային լուծումները, ձգտելով յուրաքանչյուր արտադրանք պատրաստել նախորդից էլ ավելի որակյալ:Մետաղական թիթեղից արտադրանքների նախագծման և թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցով անհրաժեշտ դետալները ստանալու համար օգտագործվում է CAD/CAM/MES/ERP համակարգչային ծրագրային ապահովման, 1986 թ-ից ամբողջ աշխարհում ընդլայնվող և ներկայիս առաջատար համարվող "Lantek" համակարգը:Ընկերությունը մետաղական թիթեղի կռման աշխատանքների լուծումները ստանում է օգտագործելով համաշխարհային շուկայում առաջատար համարվող՝ 1978 թ-ից թվային ծրագրավորմամբ ղեկավարվող մետաղամշակման մեքենաների "Delem" համակարգով:< ՍՊԸ–ոմ ամեն ինչ արվում է հաճախորդի 100% գոհունակությանն արժանանալու համար: