Մեր Մասին

Պատմություն

<<Կարմանդ>> ՍՊԸ հիմնադրվել է 2006 թ-ին հայր եւ որդիներ Հովհաննիսյանների կողմից:
Սկզբնական ժամանակահատվածում ընկերությունը զբաղվում էր մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ`օգտագործելով այդ արտադրատեսակի արտադրության լավագույն սարքավորումները: Առանձնանալով արտադրանքի բարձր որակով և նվաճելով հաճախորդների գոհունակությունը ընկերությունն իր ուրույն տեղը զբաղեցրեց տեղական շուկայում, ինչի ապացույցը մինչև օրս գործող և զարգացող բիզնեսն է:
2007 թ-ից <<Կարմանդ>> ՍՊԸ ավելացրեց արտադրության ևս մեկ ուղղություն՝ կահույքի արտադրություն: Ընկերությունն արտադրում է լամինատե և ՄԴՖ գրասենյակային, խոհանոցային և այլ կահույք:
2009թ-ից <<Կարմանդ>> ՍՊԸ ստեղծեց ևս մեկ՝ մետաղական թիթեղից ապրանքների արտադրության ուղղություն: Գրագետ և հետևողական կառավարման արդյունքում այս ուղղությունը ևս իր տեղը զբաղեցրեց հայկական շուկայում: Սկզբնական շրջանում արտադրությունում կիրառվում էին խորհրդային ժամանակահատվածի հաստոցներ, սակայն գիտակցելով հաճախորդի պահանջը՝ լավագույն որակ, ընկերությունն իր որդեգրած քաղաքականության սկզբունքով 2012 թ-ից սկսեց արդիականացնել իր հաստոցային տնտեսությունը`ներմուծելով աշխարհում գործող ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ՝ թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներ, սարքեր և սարքավորումներ: Հաստոցների վերազինմանը զուգահեռ ընկերության ինժեներական անձնակազմը, վերապատրաստվելով արտասահմանյան ընկերություններում, այսօր կիրառում է մետաղական թիթեղից արտադրության ոլորտում աշխարհահռչակ "Lantek" և "Delem" ծրագրային համակարգերը:
2016 թ-ից <<Կարմանդ>> ՍՊԸ մետաղական թիթեղի ապրանքների արտադրության որակը կատարելագործելու նպատակով ստեղծել է նոր՝ էլեկտրաստատիկ փոշեներկման արտադրամաս, ներմուծելով ավտոմատացված նոր հոսքագիծ, որը կիրառում է նույնպիսի տեխնոլոգիական գործընթաց, ինչպիսին օգտագործում են տվյալ ոլորտի գերհսկաներ՝ աշխարհահռչակ Wagner և Gema ապրանքանիշերը:

<<Կարմանդ>> ՍՊԸ առաքելությունը

  • Զարգացնել հայրենական տնտեսությունն ու արտադրությունը:
  • Կիրառել արտադրության ոլորտում աշխարհում առկա նորագույն տեխնոլոգիաներ:
  • Երաշխավորել արտադրվող ապրանքատեսակի բարձր՝ Եվրոպական չափանիշերի որակ:
  • Ներկայանալ շուկայում մրցունակ գներով:
  • Ապահովել հաճախորդի գոհունակությունը:

Որակ

<<Կարմանդ>> ՍՊԸ ողջ անձնակազմը գիտակցում է, որ 21-րդ դարում զարգանալու և հաջողության հասնելու միակ գրավականը հաճախորների 100% բավարարվածությունն Է: Այդ նպատակով ընկերության կողմից որդեգրված կորպորատիվ մշակույթի նպատակը բարձրակարգ չափանիշեր ապահովող նյութերով և գործիքներով արտադրանքի ստացման ապահովումն է: Կազմակերպության անձնակազմը շահագրգռված են ապահովել արտադրանքի անզուգական տեսականի:

Արժեք

Չնայած արտադրությունում կիրառվող թանկարժեք սարքերին, սարքավորումներին և նյութերին, Ընկերությունը՝ նվազեցնելով ծախսերն ու չհետապնդելով գերշահույթ, միշտ առաջարկում է հավասարակշռված, խելամիտ և մրցունակ գներ:

Ծառայություն

<<Կարմանդ>> ՍՊԸ պատրաստ է ապահովել հաճախորդի գոհունակությունը:

Գիտակցելով, որ յուրաքանչյուր հաճախորդ ունի իր յուրահատուկ գործնական պահանջներ, Ընկերությունը պատրաստակամ է բավարարել դրանք:

Մենք հասկանում ենք, որ առանց հաճախորդի չի կարող լինել <<Կարմանդ>> ՍՊԸ:

[wpaft_logo_slider]