Լուծումներ

Նախագծում

<<Կարմանդ>> ՍՊԸ տեխնիկական անձնակազմն իր արտադրատեսակների յուրօրինակ լուծումները գտնում է թիմային քննարկումների արդյունքում՝ ուսումնասիրելով տվյալ ոլորտի առաջատարների փորձը: Յուրաքանչյուր նոր արտադրատեսակի նախագծմանն ու ստեղծմանը թիմի մոտեցումները ստեղծագործական են և ուղղված են մետաղական թիթեղից արվեստի գործ ստանալուն: Մենք հպարտանում ենք նոր լուծումներով, քանի որ դրանք գնահատում են նաև մեր հաճախորդները: Ձևավորված լուծումներով չբավարարվելով, ընկերության ինժեներները պարբերաբար վերանայում և կատարելագործում են արտադրատեսականու կառուցվածքային լուծումները, ձգտելով յուրաքանչյուր արտադրանք պատրաստել նախորդից էլ ավելի որակյալ:
Մետաղական թիթեղից արտադրանքների նախագծման և թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցով անհրաժեշտ դետալները ստանալու համար օգտագործվում է CAD/CAM/MES/ERP համակարգչային ծրագրային ապահովման, 1986 թ-ից ամբողջ աշխարհում ընդլայնվող և ներկայիս առաջատար համարվող "Lantek" համակարգը:
Ընկերությունը մետաղական թիթեղի կռման աշխատանքների լուծումները ստանում է օգտագործելով համաշխարհային շուկայում առաջատար համարվող՝ 1978 թ-ից թվային ծրագրավորմամբ ղեկավարվող մետաղամշակման մեքենաների "Delem" համակարգով:
<<Կարմանդ>> ՍՊԸ–ոմ ամեն ինչ արվում է հաճախորդի 100% գոհունակությանն արժանանալու համար:

Արտադրություն

Դակող և ձևավորող պտուտահաստոց

Ընկերությունն օգտագործում է գերմանական տեխնոլոգիայով թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոց, որն ապահովում է նախագծած դետալների ստացումը 0.001մմ ճշտությամբ: Հաստոցը նախատեսված է 0.5-ից 6.0 մմ հաստության, մինչև 2500 x 1500 մմ չափի ցանկացած մետաղական թիթեղի մշակման համար: Դակելու և ձևավորելու համար հաստոցը վերազինված է ոլորտում լավագույնը համարվող ամերիկյան "Wilson Tool" ապրանքանիշի սարքերով:

Կռող հաստոց

Ընկերությունում տեղակայված է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող իտալական տեխնոլոգիայով հաստոց, որը ապահովում է 0.01 մմ ճշտություն, նախատեսված է մինչև 3000 մմ երկարության 6 մմ հաստության ցանկացած մետաղական թիթեղի կռման, ձևավորման համար, ապահովում է մինչև 120 Տ ուժ և ունի պաշտպանության լազերային համակարգ:

Զոդում, ամրակցում

Արտադրատեսականու բարձր որակը ապահովելու համար կարևորագույն խնդիր է նաև դետալների զոդման կամ ամրակցման աշխատանքները: <<Կարմանդ>> ՍՊԸ օգտագործում է աղեղային և գազային զոդման լավագույն TIG/MIG/MAG սարքավորումներ: Ընկերությունում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք հմտորեն աշխատում են ցանկացած հաստության և մեծության մետաղաթերթով:
Ընկերության որոշ արտադրանքների համար չի կիրառվում զոդման տեխնոլոգիան՝ այլ դետալները ամրակցվում են միմյանց գամելով, կամ հեղյուս-մանեկով, որոնց համար կիրառում ենք օդաճնշմամբ աշխատող ժամանակակից հատուկ սարքավորումներ:

Երեսապատում

<<Կարմանդ>> ՍՊԸ արտադրանքին անթերի տեսք տալու համար ապրանքների կամ դետալների երեսապատման համար կիրառվում է միայն էլեկտրաստատիկ փոշեներկման տեխնոլոգիան, որը իրականացվում է ավտոմատ հոսքագծի միջոցով: Ավտոմատ հոսքագիծն ունի հատուկ ռոբոտներ, որոնք ապահովում են արտադրանքի ողջ մակերեսի հավասար և լիարժեք ծածկունակությունը: Հոսքագիծն ունի ցիկլոնային և օդի ֆիլտրման բազմաստիճան համակարգ:
[wpaft_logo_slider]